Դադարեցնել գործարքները. ԱՄՆ դեսպանատան զգուշացումը ՀՀ կառավարությանը և գործարարներին

Դադարեցնել  գործարքները. ԱՄՆ դեսպանատան  զգուշացումը ՀՀ  կառավարությանը և գործարարներին

«Ազատության» փոխանցմամբ՝ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին, որ ռիսկեր կառաջանան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից փոխանցեցին.- «Մենք բոլոր պետություններին ու նրանց ռեզիդենտներին հորդորում ենք հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին: Ինչպես աշխարհի այլ երկրներում գործող ԱՄՆ դեսպանությունները, այնպես էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը վերջին պատժամիջոցների մասին տեղեկությունները փոխանցել է տեղի կառավարության ներկայացուցիչներին ու ընկերություններին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ի դեպ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որտեղ հասկանալու, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառում որոշ երկրների նկատմամբ, խորհուրդ է տրվում կարդալ  վերջերս լույս է տեսած E-Journal USA հանդեսի «Ռազմավարական քայլեր. խելացի պատժամիջոցների կիրառումը 21-րդ դարում» թողարկումը:

 


Հետևեք մեզ նաև Telegram-ում