Վրաստանը «չի սգում» Ռուսաստանի հետ առևտրային ռեժիմի փոփոխությունը

Վրաստանը  «չի սգում» Ռուսաստանի հետ առևտրային ռեժիմի փոփոխությունը

Վրաստանի հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը կասեցնելու Ռուսաստանի որոշումը որոշակի խնդիրներ կստեղծի վրացական առեւտրական համակարգում, սակայն Թբիլիսիի համար իրադարձությունների նման զարգացումն անսպասելի չԷ, եւ վրացական կողմը դրանում ոչ մի ողբերգություն չի տեսնում: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատոուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարությունը կառավարության որոշման նախագիծ Է մշակել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կասեցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթուղթը հուլիսի 30-ին զետեղվել Է իրավական տեղեկատվության միասնական պորտալում:

Վրաստանի խորհրդարանը հուլիսի 18-ին վավերացրել Է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որի կետերի մեծամասնությունը, ներառյալ ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու մասին բաժինը, ուժի մեջ Է մտնելու սեպտեմբերի 1-ին:

«Բնականաբար, երբ Վրաստանն ստորագրում Էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, մենք վերլուծել Էինք Ռուսաստանի հետ ապագա առեւտրական հարաբերությունները եւ չԷինք բացառել այն, որ ՌԴ-ն այդօրինակ որոշում կընդունի: Իմ կարծիքով՝ դա որոշակի խնդիրներ կստեղծի առեւտրի մեր համակարգում, բայց դրանում ոչ մի ողբերգություն չեմ տեսնում»,-հուլիսի 31-ին լրագրողներին հայտարարել Է Աբաշիձեն:

Նրա խոսքով՝ վրացական կողմն առայժմ պաշտոնական ծանուցում չի ստացել այդ որոշման մասին: Աբաշիձեն նշել Է, որ կարելի Է որոշակի փոփոխություններ եւ անհարմարավետություն սպասել Ռուսաստանի հետ առեւտրական հարբերություններում, մասնավորապես, «կարող են բարձրանալ վրացական ապրանքների գները, կարող են փոփոխվել սակագները»:

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Դավիթ Սագանելիձեն, մեկնաբանելով Ռուսաստանի որոշումը, հայտարարել Է, որ «շուկայի ծավալը կարող Է նվազեցվել, բայց այն չի կարող փակվել Վրաստանի համար»: Նրա խոսքով՝ «Ռուսաստան վրացական արտադրանքի արտահանումը տոկոսային ցուցանիշներով այնքան մեծ չԷ, որ վնասի երկրի տնտեսությանը»:

Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրն ստորագրվել Էր 1994 թվականի փետրվարի 3-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում