Վրաստանի խորհրդարանի աշխատանքը կաթվածահար վիճակում Է հայտնվել

Վրաստանի խորհրդարանի աշխատանքը կաթվածահար վիճակում Է  հայտնվել

Վրաստանի խորհրդարանը հուլիսի 31-ին չի կարողացել լիագումար նիստ անցկացնել նիստերի դահլիճում Էլեկտրոնային սարքավորման աշխատանքում տեղ գտած խափանումների պատճառով, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Արտահերթ նստաշրջանի լիագումար նիստում պատգամավորները պետք Է լսեին Ժողովրդական պաշտպանի հաշվետվությունը, բայց տեխնիկական անսարքությունների պատճառով չի հաջողվել գրանցում իրականացնել: Դրանից հետո որոշում Է ընդունվել տեղափոխվել կոմիտեների նիստերի դահլիճ:

«Այսօր խորհրդարանում մենք ստիպված կլինենք աշխատել անսովոր ռեժիմով, քանի որ լիագումար նիստերի դահլիճում ժամանակավորապես շարքից դուրս Է եկել տեխնիկան, և քանի դեռ այն չեն նորոգել, մենք որոշեցինք նիստ անցկացնել կոմիտեների նիստերի դահլիճում»,-ասել Է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:

Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված Է շուրջ 30 հարց, այդ թվում՝ ուղղումները Ինքնակառավարման օրենսգրքում, Բյուջետային օրենսգրքում և «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում