Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանցի նավթի գողեր

Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանցի  նավթի  գողեր

Ռուսաստանում ձերբակալվել է երկրի Յամալ-Նենեցական ինքնավար մարզում խոշոր չափերի նավթի գողությամբ զբաղվող ադրբեջանցիներից բաղկացած կազմակերպված հանցագործ խմբավորման 5 անդամ: Խուզարկումների ժամանակ ոստիկանությունը նրանց մոտ 50 տոննա չմշակված նավթ է հայտնաբերել:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն’ Ադրբեջանի 5 քաղաքացիները երկար ժամանակ զբաղված էին նավթի գողությամբ եւ գողոնը Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզում, ինչպես նաեւ Տյումենի, Նովոռոսիյսկի եւ Տոմսկի մարզերում իրացնելով:

Նրանք գողացված նավթն առանց խոչընդոտների փոխադրելու համար մազութ տեղափոխելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են պատրաստել: Պարզ չէ, թե ադրբեջանցիների հանցագործ խմբավորումը մինչ այժմ ինչքան նավթ է գողացել, սակայն, նրանց հացրած վնասի չափը հաշվարկվում է տասնյակ միլիոն ռուբլի:

Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է 2013 թվականի սեպտեմբերից այս կողմ գողացված նավթի եւ ձեռք բերված եկամտի վերաբերյալ գրանցամատյան, մեծ քանակությամբ կանխիկ գումար, հաշվանցումների վկայականներ: Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում