REX գործակալության խմբագիրը մեկնաբանում է Հ. Աբրահամյանի պաշտոնանկության մասին տեղեկատվությունը

REX գործակալության խմբագիրը մեկնաբանում է Հ. Աբրահամյանի պաշտոնանկության մասին տեղեկատվությունը

GalaTV.am-ը գրել է.

Երեկ ռուսական REX տեղեկատվական գործակալությունն ինֆորմացիա էր հրապարակել՝ համաձայն որի, Երևանում նախապատրաստվում է ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը:

Վարչապետի պաշտոնանկության գլխավոր պատճառ էր նշվում Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների վերաձևավորման անհրաժեշտությունը, որի զարգացման հարցում, ինչպես կարծիք կա, Հովիկ Աբրահամյանը չի կարողացել հաջողության հասնել, հատկապես Հայաստանի’ Եվրասիական տնտեսական ինտեգրման ծրագրի համատեքստում:

Գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը ԳԱԼԱ-ի հետ զրույցում տարածված տեղեկատվությունն ու այն հարցը, թե արդյո՞ք սա իր տեսակի մեջ ճնշում է Կրեմլի կողմից՝ մեկնաբանեց. «Ինֆորմացիայի աղբյուրը բավականին լուրջ է, որպեսզի այդ ինֆորմացիան համարենք իբրեւ սովորական ճնշում գործադրելու փորձ: Եվ առհասարակ բոլոր, այսպես կոչված «Կրեմլից եկող ճնշումները», որոնք հայաստանյան ԶԼՄ դաշտում շրջանառվում են, բոլորն էլ մտացածին են՝ չկա որևէ փաստ»:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում