Վաղը Կապանում բողոքի ակցիա կանցկացվի. «Առավոտ»

Վաղը Կապանում բողոքի ակցիա կանցկացվի. «Առավոտ»

Aravot.am-ը գրել է.

Ի դժգոհություն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման’ վաղը Կապանում եւս բողոքի ակցիա կանցկացվի: Ակցիան կմեկնարկի Չարենցի փողոցից, որից հետո երթի մասնակիցները կշարժվեն դեպի մարզպետարանի հարակից հրապարակ: Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հակոբյանի խոսքով’ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Կապանում օգոստոսի 1-ին ժամը 17:00-ին երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներով մտադիր են բողոքի ակցիա անցկացնել եւ արտահայտել իրենց անհամաձայնությունը տվյալ որոշման վերաբերյալ:

«Մենք կապանցիներս միշտ դրսևորել ենք մեզ որպես գիտակից, ազատ քաղաքացիներ: Ի համերաշխություն մայրաքաղաքի բնակիչների և գիտակից մյուս բոլոր հայաստանցիների’ Կապանում, օգոստոսի 1-ին, ժամը 19.00-ին կազմակերպվում է նման բողոքի ակցիա: Մենք նույնպես բողոքում ենք սոցիալական անարդարության դեմ:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում