AM | RU
USD
EUR
RUB

Նորից ադրբեջանական դիվերսիայի մասին

 
 

ԼՂՀ Քարվաճառի շրջանի վարչական տարածքում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի հայտնաբերման լուրը հայկական ինտերնետ հանրության շրջանում ունեցավ պայթած ռումբի ազդեցություն: Ցավոք սրտի, ոմանք ներքաղաքական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով կամ սեփական կարճամտության բերումով փորձեցին իրենց մեկնաբանություններով խեղաթյուրել իրականությունը՝ ձևավորելով կարծիք, որ ԼՂՀ ուժային կառույցների կողմից ձերբակալված քաղաքացիական հագուստով, սակայն հետախուզական ստորաբաժանումների սպառազինման մեջ գտնվող զենք ու հանդերձանք կրող արևայրված դեմքերով ադրբեջանցիները դիվերսանտ լինել չեն կարող, որովհետև՝ «նման չեն դիվերսանտի» և պետական սահմանների նկատմամբ թույլ վերահսկողության անհիմն մեղադրանքներ հասցեագրելով երկրի իշխանություններին:

Դիվերսիոն-հետախուզական խմբի հայտնաբերման և առաջին դիվերսանտի՝ Շահբազ Գուլիևի ձերբակալության և խմբի մյուս անդամի՝ Հասան Հասանով անվանյալ զինյալի ոչնչացման ու խմբի պարագլուխի՝ Դիլհամ Ասքերովի ձերբակալության միջև ընկած մի քանի օրվա ժամանակահատվածում հասարակությունը Քարվաճառում ընթացող հակադիվերսիոն գործողության մասին տեղեկանում էր ԼՂՀ ՊԲ ԼՔԲ պաշտոնական հաղորդագրություններից:

Ինչպես միշտ՝ առավելապես ակտիվ էր ինտերնետ հանրության ֆեյսբուքյան հատվածը: Նախնական շրջանում, թերևս, ստույգ տեղեկատվության բացակայության պատճառով մեկնաբանություններում գերակշռում էին տագնապի ու անհանգստության զգացողությունները, իսկ դիվերսանտների ձերբակալությունից և հայ գյուղացիներից գողացած հորթի մսից խորոված անելու հայտնի տեսանյութի համացանցում հայտնվելուց հետո ավելի ու ավելի բարձր սկսեցին հնչել ձերբակալված դիվերսանտների համար հնարավոր ամենից խիստ պատիժ պահանջողների ձայները:

Ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի հետ կապված իրադարձություններն, ըստ իս, հերթական անգամ ապացուցեցին, որ հայ հասարակության որոշակի մասի մոտ պարզապես կա հակառակորդի կերպարի ճիշտ ընկալման խնդիր: Ընդ որում ընկալման սխալի չափը հաճախ ուղիղ համեմատական է տվյալ մարդու բնակության վայրի՝ Ադրբեջանի հետ սահմանից հեռավորության չափին:

Յուրաքանչյուր մարդ ենթագիտակցորեն ուրիշից ակնկալում է մոտավորապես այնպիսի գործողություններ, ինչպիսիք նույն պայմաններում կկատարեր ինքը, մյուս կողմից հոլիվուդյան մարտաֆիլմերն ու թրիլերները ձևավորել են թե հետախույզ-դիվերսանտի, թե մարդասպան-ոճրագործի կերպարների կայուն կարծրատիպեր: Զարմանալի չէ, որ նայելով իրեն ձերբակալած հատուջոկատայինների ճնշումից Դիլհամ Ասքերովի ծամածռված դեմքին, ոմանք չեն ցանկանում հավատալ , թե ալեխառն մազերով այդ հասուն տղամարդը կարող է լինել վտանգավոր ահաբեկիչ, այնինչ այդ «անասնագողը» սառնասրտորեն սպանել է իր առևանգած և օրեր շարունակ իրենց խմբին ուղեկցել հարկադրված անչափահաս քարվաճառցի Սմբատ Ցականյանին:

Իմ խորին համոզմամբ առաջնահերթ է հասկանալ, որ հակառակորդի աշխարհընկալումը տրամագծորեն տարբերվում է մեր աշխարհընկալումից: Փորձելով հակառակորդի հետ հարաբերվել հիմնվելով մեր արժեքային համակարգի ու բարոյական չափանիշների վրա՝ մենք երբևէ չենք կարողանալու հասկանալ հակառակորդի գործողությունների շարժառիթները կամ առավել ևս կանխատեսել դրանք: Զինվորական համազգեստ կրող կամ եվրոպական թանկարժեք կոստյումով պճնված հերթական ադրբեջանցու արտաքինի ներքո չենք կարողանալու նշմարել Ռամիլ Սաֆարովի ծանոթ դիմագծերը: Ի դեպ, եվրոպական ամբիոններից ադրբեջանական «քաղաքակրթության» մասին ճամարտակող Իլհամ Ալիևից նրա դիվերսանտներն ավելի անկեղծ են:

Քարվաճառի անտառներում գողացած հորթի մսից խորոված անելիս նրանք հպարտ-հպարտ խոսում են այն մասին, որ գողությունը եղել է իրենց պապերի ու հայրերի արհեստը, որի նրբությունները ցանկանում են փոխանցել իրենց երիտասարդ ընկերոջը: Որևէ աշխարհագրական տեղանքի հետ պատմությամբ, մշակույթով, նախնիների գերեզմաններով կապված լինելու գենետիկ հիշողություն չունեցող քոչվորը զուրկ է նաև բարոյականության պատմությունից ու սովորությունից: Թալանել,բռնաբարել,սպանել և փախչել-յուրաքանչյուր քաղաքակիրթ միջավայրում ոչ միայն քրեորեն, այլև հասարակական բարոյականության տեսանկյունից խստիվ դատապարտելի այս ոճիրները միայն իր ցեղի առջև հաշվետու քոչվորի աչքերում իսկական տղամարդուն վայել սխրագործություններ են: Արցախյան պատերազմի փորձը, հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը բազմիցս ապացուցել են, որ մեր հակառակորդը՝ անկախ կրթության, բարեկեցության կամ հասարակական դիրքի արտաքին ատրիբուտներից,չնչին բացառություններովշարունակում է մնալ իր պապերի՝ տափաստանային ելուզակների արժանի հետնորդը:

Սուրեն ՍԱՐՈՒՄՅԱՆ

Լրահոս
Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին. Սվիտալսկի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան Նաթանյահուն չեղյալ է հայտարարել Մոսկվա նախատեսված այցը ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար. Դավիթ Բաբայանը՝ Սեֆիլյանի կոչի մասին Պուտինը նշել է՝ ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման պատասխանը Երևանի խանութներից մեկի օտարալեզու ցուցանակի գրությունը վերանայելու համար Լեզվի կոմիտեն դիմում է դատարան Հավանաբար, միջնորդները վտանգ են տեսնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Մաեստրո Մանսուրյան». երևանյան պրեմիերա Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են Էրդողանը խոսել է Թուրքիայի հայերի մասին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Վախճանվել է բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ռոբերտ Քոչարյան. Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ժամանակ». Ինչո՞ւ չեն սուբսիդավորվելու գյուղացիական տնտեսությունները «Հրապարակ». Ֆրակցիայում ի՞նչ լուրջ բան են քննարկել, որ Սասուն Միքայելյանը չի մասնակցել «Փաստ». Վերահսկողական ծառայությունը հասավ Լոռու մարզ «Հրապարակ». Ռուս գործընկերները տարակուսել են «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո «Ժամանակ». Ընտրություններն էլ անցան, Հայաստանում ո՛չ օտարերկրյա ներդրումներ կան, ո՛չ ներքին Հայ ժողովուրդը պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը. Բակո Սահակյան «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորներից մեկը կկատարի խոսնակի պարտականությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 20 Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan