Ջավախքում նոր ռազմական օբյեկտի կառուցումը անհանգստանալու առիթ չէ. վրացի քաղաքագետ
Նմանատիպ
Վրաստանի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի և պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի կողմից օրերս դրվեց Ջավախքում ռազմակայան կառուցելու շինրարարական հիմքերը:
«Այստեղ եղել է խորհրդային բանակ և այսօր այս վայրը նոր նշանակություն է ձեռք բերում»,- նշել է Վրաստանի Պաշտպանության նախարարը ‘ հավելելով, որ ռազմակայանի կառուցումից հետո Ախալքալակի բնակչության կյանքը կակտիվանա:
«Անհանգստության համար բացարձակ պատճառներ չկան»,- վստահ է Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությւոնների ֆոնդի նախագահ Ալեքսանդեր Ռոնդելին: Նրա խոսքերով, Ախալքալակում ռազմական օբյեկտ կառուցելու գաղափարը նոր չէ և պետք է դրանով վաղուց զբաղվել: Հիմարություն է միայն այն , որ դրանով հիմա են զբաղվում:
«Սամցխե–Ջավախքը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջան է, այնտեղ հատվում են մի քանի սահմաններ,իսկ ապագայում այն կդառնա կարևոր ճանապարհատրանսպորտային հանգույց: Այստեղ նոր ռազմական օբյեկտի կառուցումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը, աշխուժացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, Ջավախքի վերակենդանացմանը,- նկատել է քաղաքագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում