AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ի այցագրային ռեժիմը լարված իրավիճակ է ստեղծել ջավախահայության մոտ

 
 

Ջավախահայությունը լրջորեն մտահոգված է ՀՀ-ի հետ այցագրային (վիզային) ռեժիմ սահմանելու մասին Վրաստանում ընդունված նոր օրենքի առնչությամբ, որն ուժի մեջ է մտնում շուրջ տաս օրից'  2014 թ. սեպտեմբերի 1-ից:

Հիշեցնենք, որ վերջերս ընդունված օրենքի համաձայն' ՀՀ քաղաքացիները, որոնք ապրում են Վրաստանում, յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում իրավունք ունեն մնալու այնտեղ ընդամենը 90 օր: Արդյունքում' տարվա ընթացքում այդ քաղաքացիների Վրաստանում երկու փուլերով գտնվելու ընդհանուր ժամկետը կազմում է 6 ամիս (3+3):

Վրաստանի պատկան մարմինների այն հավաստիացումները, թե նրանք կարող են համապատասխան վիզաների միջոցով տեղում ստանալ կացության վկայական և այդպիսով երկարացնել Վրաստանում ապրելու ժամկետը, ջավախահայության մոտ հույսեր չի ներշնչում, քանի որ, ըստ նրանց, վերջին շրջանում չափազանց մեծ թիվ են կազմում կացության վկայական ստանալու դիմումների մերժման դեպքերը:

Հիշեցնենք, որ ջավախահայությունը ՀՀ-ում երքաղաքացիության հիմքերով ՀՀ անձնագրեր է սկսել ստանալ սկսած 2000-ական թթ. երկրորդ կեսից, իսկ մինչ այդ, երբ ՀՀ-ում դեռևս լիարժեք չէր գործում երկքաղաքացիության ինստիտուտը, ջավախահայության մի խոշոր հատված ՌԴ մեկնելու նպատակով ժամանակին հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից և այդպիսով ստացել ՀՀ անձնագիր: Այդպիսի քաղաքացիները, որոնք Վրաստանում ընդունված նոր օրենքի բերումով խնդրի առաջ են կանգնում, այսօր մեծ թիվ են կազմում Ջավախքում, իսկ շատերին արդեն մերժել են տալու կացության վկայականներ:

Ջավախահայության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ խնդրահարույց այս հարցը, որը կարող է հուզումներ առաջացնել ազգաբնակչության շրջանում, մինչ ուժի մեջ մտնելը կկարգավորվի երկու պետությունների' ՀՀ-ի և Վրաստանի ղեկավարության առաջիկա հանդիպումներում, որոնց ընթացքում կարող են կնքվել վիզային ռեժիմը վերացնող պայմանագրեր:

Լրահոս
Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Տոնական տրամադրություն Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում «Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan