Հայաստանի ըմբիշները դեմ են Բաքու մեկնելուն

Հայաստանի ըմբիշները դեմ են Բաքու մեկնելուն

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան սեպտեմբերին Տաշքենդում կայանալիք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ-ի համաժողովին կփորձի լուծել 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին հայ ըմբիշների մասնակցության հարցը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հատնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Հրանտ Ենոքյանը:

Նա նշեց, որ այդ համաժողովին պետք Է լուծվի ՖԻԼԱ-ի վերանվանման հարցը, կքննարկվեն մի շարք այլ հարցեր:

Ենոքյանը նշեց, որ եթե Հայաստանի ըմբիշների չմասնակցելը Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիադային մեր մարզիկներին չսպառնի տուգանքով կամ միջազգային այլ մրցումներից որակազրկելով, ապա Հայաստանի մարզիկների Բաքու մեկնելու հարցը պետք Է որոշվի ՀՀ կառավարության կողմից:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը դեմ Է արտահայտվել մեր ըմբիշների’ Բաքու մեկնելուն:

«Մենք Բաքվում մրցումների մասնակցության փորձ ունենք, դա շատ մեծ լարվածություն Է եւ անարդար մրցավարություն, այնպես որ Բաքու մեկնելը ցանկալի չԷ»,- ասաց Ջուլֆալակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում