AM | RU
USD
EUR
RUB

Արգենտինայում Հայաստանին և ԼՂ հակամարտությանը նվիրված կոնֆերանս է կազմակերպվել

 
 

Միջազգային հարաբերությունների գծով արգենտինական խորհուրդը (GARI) Հարավային Կովկասին նվիրված 20-րդ գիտական կոնֆերանսն է կազմակերպել, որն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին, նրա զարգացմանը, մարտահրավերներին եւ ԼՂ հակամարտությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով prensaarmenia.com-ը, կոնֆերանսում ելույթ են ունեցել Արգենտինայում, Չիլիում, Ուրուգվայում եւ Պարագվայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, Սան Անդերսի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Խաչիկ Տեր Ղուկասյանը, hայ-արգենտինական առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Հովհաննես Բոգիաձյանը:

Կոնֆերանսին դեսպանը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, որից հետո անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանը: Նա շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է, որ խաղաղ բանակցություններ ընթանան: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին միանա նաեւ ԼՂՀ-ն, քանի որ անհնար է առանց հակամարտության կողմի որոշում կայացնել կարգավորման վերաբերյալ: Դեսպանը շեշտել է, որ Հայաստանը կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ հակամարտությունը կարգավորվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

Պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանն էլ ներկայացրել է 1991թ. սկսած Հայաստանի վերաբերյալ միջազգային ամենատարբեր զեկույցներն ու վարկանիշային աղյուսակները: Տեր -Ղուկասյանը նշել է, որ հարեւան պետությունների' Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի հետ համեմատած Հայաստանի ցուցանիշները շատ բարձր են, եւ արդյունքները փաստում են, որ Հայաստանը գնում է զարգացման ճանապարհով: Տեր-Ղուկասյանը հատկապես շեշտել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը'հավելելով, որ այս առումով նույնպես երկիրը ավելի բարձր մակարդակի վրա է, քան հարեւանները: Հայ-արգենտինակա ն առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Հովհաննես Բոգիաձյանն էլ շեշտել է, որ Հայաստանը հանդիսանում է կամուրջ, եւ, Հայաստանում ներդրումներ կատարելուն զուգահեռ, կարելի է Հայաստանի միջոցով բիզնես գործունեություն ծավալել նաեւ Ռուսաստանում:

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գնահատմամբ, սփյուռքում բնակվող բոլոր գործարարները պետք է ներդրումներ կատարեն Հայաստանում, նրա խոսքերով Հայաստանին ավելի մոտենալու լավագույն տարբերակն այնտեղ լուրջ ներդրումներ կատարելն է:

Լրահոս
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում տեղ- տեղ առկա է մերկասառույց «Ժամանակ». Բունտ է հասունանում «Հրապարակ». Պարգևավճարները ժամանակին բաց տեղեկատվություն են եղել «168 Ժամ». Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու «Ժամանակ». Հայաստանում կսկսվի՞ «դեղին բաճկոնավորների» շարժում «Հրապարակ». «Նակոլկա Շուշոյից» շարունակ դժգոհում են «Ժողովուրդ». Արամ Հարությունյանի նկատմամբ մեկ այլ դրվագով էլ է քրգործ հարուցված եղել «Հրապարակ». Արագածոտնի մարզպետը հորդորել է, որ պարգևատրումների հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում «Փաստ». Գոտիականությունը փոխել են, որ լիցենզիայի գումարները քիչ վճարեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 24 «Ոչ պաշտոնական դիվանագիտություն». Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպման հետքերով… Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Փաշինյանն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով Արմեն Աշոտյան. «Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ» Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի խումբ գործարարներ Հայաստանում նոր ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan