AM | RU
USD
EUR
RUB

Բի-Բի-Սի-ն անդրադարձել է Մյանմայի վերջին հայերին

 
 

Մյանմայի (Բիրմա) մայրաքաղաք Յանգոնում (հայտնի է նաև Ռանգուն ձևով) գտնվող հին հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն ունի շուրջ 150 տարվա պատմություն, նախկինում այստեղ գտնված հայկական ստվար համայնքի գոյության վկայությունն է: Եկեղեցու քահանա Ջոն Ֆելիքսը, ինչպես և նրա հավատացյալները, այլևս չեն կարողանում խոսել հայերեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մյանմայի վերջին հայերի մասին հոդված է պատրաստել բրիտանական Բի-Բի-Սի-ն:

«Համաձայն եկեղեցում առկա գրությունների' ժամանակին Բիրմայում եղել են հայկական մի քանի հարյուր ընտանիք, սակայն վերջին «լիարժեք» հայը մահացել է նախորդ տարի: Ողջ երկրում այսօր բնակվում են ոչ ավելի, քան 10 կամ 20 ընտանիք, որոնք մասամբ են հայկական, և նրանց միայն մի մասն է հաճախում եկեղեցի»,- լրատվամիջոցին պատմել է քահանան:

Մյանմայի հայերից մեկը' 30 տարին բոլորած Ռաքել Մինուսը, ակնածանքով երգում է հայերեն, մինչդեռ խոսել այդ լեզվով չի կարողանում: Նա միաժամանակ այցելում է հայկական եկեղեցի իր հոր հետ, ով հնչեցնում է եկեղեցու զանգերը: «Իմ պապը լիարժեք հայ էր, և մեր ընտանիքի անունը գալիս է հայկական Մինոսսյան ազգանունից: Մենք կիսով չափ հայ ենք, և այս եկեղեցին ու նրան ծառայելը շատ կարևոր են մեզ համար»,- պատմել է նա:

Կիրակի օրերին եկեղեցի այցելող հայերից է նաև Փերսի Էդվարդը, ով արդեն մի քանի տասնամյակ հաճախում է եկեղեցի: Եկեղեցու քահանայի հավաստմամբ' Էդվարդը վերջինն էր, ում հարսանիքը կատարվել էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, բայց դա այնքան շուտ է եղել, որ ոչ ոք արդեն չի հիշում հստակ տարեթիվը:

Բրիտանական գործակալությունը գրում է, որ 17-րդ դարի սկզբներին մեծ թվով հայեր, Օսմանյան կայսրությունից փախչելով, հայտնվեցին Իրանի Սպահան քաղաքում: Հետագայում նրանք այստեղից տարածվեցին լայն աշխարհագրությամբ' Ամստերդամից մինչև Մանիլա: Արդեն 19-րդ դարի վերջերին շուրջ 1300 հայ բնակվում էր Կալկուտայում, Դաքայում և Ռանգունում:

Տարածաշրջանի ամենահեղինակավոր հյուրանոցները հիմնված են հենց հայերի կողմից: Սակայն նախորդ դարի ընթացքում հայերը, անհանգստացած լինելով երկրի տնտեսական և քաղաքական անկայունությունից, սկսեցին իրենց համար նոր տուն փնտրել այլ երկրներում' գերազանցապես Ավստրալիայում:

Քահանա Ջոն Ֆելիքսը բրիտանական լրատվամիջոցի հետ զրույցում իր անհանգստությունն է հայտնել այն բանի հետ կապված, որ եկեղեցու տանիքին կան երեք անցք, որտեղից մշտապես անձրևաջուրը հոսում է դեպի շինության ներսը, ինչն անհրաժեշտ է վերացնել: Այդուհանդերձ, լավ պահպանված հին հայկական եկեղեցին շարունակում է լինել Յանգունի' գաղութատիրական ժամանակաշրջանի հարուստ ճարտարապետական ժառանգության կարևոր մասը, որը մեծապես գրավում է զբոսաշրջիկներին և միջազգային հանրությանը:

Լրահոս
Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan