Մենք հակաօրինական, հակապետական ոչ մի գործողություն չենք իրականացնում. Արտակ Գաբրիելյան

Մենք հակաօրինական, հակապետական ոչ մի գործողություն չենք իրականացնում. Արտակ Գաբրիելյան

www.Akhaltskha.Net-ի հարցազրույցը Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի հետ, օրերս Նինոծմինդայի սահմանակետում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Պարոն Գաբրիելյան օրերս լուրեր շրջանառվեցին, որ Վրաստանից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ , Նինոծմինդայի անցակետում Ձեզ բերման են ենթարկել Ախալքալաքի շրջանային ոստիկանություն , կասեք ինչ է տեղի ունեցել:

Օգոստոսի 28-ին Ժամը 7-30-ի սահմաններում էր ,ես Նինոծմինդայի անցակետում էի գնում էի ՀՀ-ը: Այնտեղ հերթ էր, եւ բոլորն էլ սպասում էին, ասեմ որ այդ օրը կարծես թե դանդաղ էին գրանցումները կատարում, պատճառաբանելով, որ համակարգիչներում նոր ծրագիր է տեղադրված եւ համակարգիչները դանդաղ են աշխատում: Այնուհետեւ աշխատակիցներից մեկը հայտարարեց, թե համակարգիչները լավ չեն աշխատում, պետք է սպասել: Այդ ընթացքում ինձ մոտեցավ Նինոծմինդայի շրջանային ոստիկանության աշխատակիցը եւ ասաց, որ ինձ պետք է տանի բաժին, ինչ –որ օպերատիվ ինֆորմացիա ունեն, եւ նստեց իմ մեքենայի ղեկին ու տարավ Ախալքալաքի ոստիկանություն:

Դուք ճանապարհին, գնալու ընթացքում, ոստիկանին հարցրեցիք, թե ինչու է Ձեզ տանում բաժին:
Հարցրեցի , ասեց որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ, իրեն զանգել են Ախալցխայից:
Իսկ Ախալքալաքի ոստիկանությունում Ձեզ ինչ հարցեր տվեցին, եւ ինչպես էին վերաբերվում Ձեզ հետ:

Հարցրեցին , թե մեքենայի մեջ ինչ կա, մեքենաս դատարկ էր, հետո էլ ասեցին իբր թե թյուրիմացություն է եղել, շփոթել են մեքենայի պետհամարանիշը: Ես դիմելու եմ ոստիկանություն պաշտոնական պատասխան ստանալու համար: Ինձ հետ շատ նորմալ եւ կուլտուրական էին վերաբերվում:

Պարոն Գաբրիելյան կարող է այս ամենը կապված լինի Ձեր քաղաքական գործունեության հետ:

Մեր քաղաքական գործունեությունը, որը որ խորհուրդն իրականացնում է, բխում է Վրաստանի շահերից , մենք հակաօրինական, հակապետական ոչ մի գործողություն չենք իրականացնում, խնդիրներ կան որոնց մասին բարձրաձայնում ենք եւ առաջարկում ենք դրանց լուծման եղանակները, մենք այս երկրի թշնամիները չենք , թշնամիները կամ չուզողները նրանք են, ովքեր փորձում են կոծկել եղած խնդիրները:

Հարցազրույցը վարեց Էդուարդ Այվազյանը – 

Հետևեք մեզ նաև Telegram-ում