Երգիչ Արսեն Սաֆարյանը ռեստորան-ակումբ է բացում. «Հրապարակ»

Երգիչ Արսեն Սաֆարյանը ռեստորան-ակումբ է բացում. «Հրապարակ»

Հայաստանյան շոուբիզնեսի ներկայացուցիչ Արսեն Սաֆարյանը շուտով իրեն կդրսևորի նաև բիզնես ոլորտում: Հայտնի երգիչը հաստատեց «Հրապարակ»-ի տեղեկությունները, որ շուտով «Jans»-ի նման մի ռեստորան-ակումբ է բացելու. «Հավանաբար մի քանի ամսից նոր ակումբը կբացվի, դեռ աշխատանքները տարվում են»:

Նրա խոսքով՝ ակումբը բազմապրոֆիլ է և իր երգացանկով տարբերվելու է եղածներից, այնտեղ անցկացվելու են հեղինակային երեկոներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև «կերգեն էստրադայի տաղանդավոր և որակյալ երգիչներ»: Անվանումը դեռ որոշված չէ, բայց հավանական է, որ ակումբը կանվանվի «Safclub»: Արսենն այժմ գաղտնի է պահում ակումբի գտնվելու վայրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում