Վրաստանի Էներգետիկայի նախարարը մեկնել Է Անկարա

Վրաստանի Էներգետիկայի նախարարը մեկնել Է Անկարա

Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն պաշտոնական այցով մեկնել Է Անկարա: Ինչպես տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը, այցի շրջանակներում պլանավորված Է Կալաձեի հանդիպումը Թուրքայի Էներգետիկայի և բնապաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ:

Հանդիպմանը կողմերը կքննարկեն Էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության, անդրսահմանային առևտրի աշխուժացման, երկու երկրները կապող նոր ենթակառուցվածքի շինարարության, Էներգետիկայի ոլորտում երկու երկրների միջև առևտրի ընդլայնման նպատակով մասնավոր հատվածին աջակցման և միջկառավարական նոր համաձայնագրի ձևակերպման հարցերը:

Վրաստանի փոխվարչապետի պաշտոնական այցը Թուրքիա կավարտվի սեպտեմբերի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում