Ադրբեջանի «սև ցուցակում» տեղ կարող են գտնել նաև լեհերը

Ադրբեջանի «սև ցուցակում» տեղ կարող են գտնել նաև լեհերը

Լեհաստանի սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի ղեկավարած պատվիրակության այցելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն պատճատ կդառնա, որպեսզի վերջիններս հայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»:

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը’ հիշեցնելով, որ առանց Ադրբեջանի պաշտոնական շրջանակների թույլտվության Ղարաբաղ այցելող մարդիկ ներառվում են Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցուցակում:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լեհաստանից ժամանած պատվիրակությանը Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Լեհաստան-Արցախ կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ-լեհական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, ինչը դրական ազդեցություն ունի արդի պայմաններում երկկողմ կապերի զարգացման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում