Չինաստանը 20 մլրդ դոլար կներդնի Հնդկաստանի տնտեսության մեջ

Չինաստանը 20 մլրդ դոլար կներդնի Հնդկաստանի տնտեսության մեջ

Չինաստանը մտադիր Է հինգ տարվա ընթացքում 20 մլրդ դոլար ներդնել Հնդկաստանի տնտեսության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հնդկա-չինական առեւտրատնտեսական կապերի զարգացման հնգամյա պլանում (Five year Trade and Economic Development Plan), որն ստորագրվել Է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի միջեւ Նյու Դելիում կայացած բանակցությունների արդյունքում:

Պլանը պետք Է «նպաստի Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրական եւ տնտեսական հարաբերությունների հավասարակշռված ու կայուն զարգացմանը», նշվում Է փաստաթղթում:

Ընդամենը բանակցությունների արդյունքների հիման վրա ստորագրվել Է 15 տարբեր փաստաթուղթ: Մասնավորապես, նախատեսվում Է ստեղծել Հնդկաստանում արագընթացիկ երկաթուղիների շինարարության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրման մեխանիզմ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում