Դաղստանում քրեական գործ է հարուցվել ադրբեջանական կլանի առաջնորդի դեմ

Դաղստանում քրեական գործ է հարուցվել ադրբեջանական կլանի առաջնորդի դեմ

Դաղստանում ադրբեջանական կլանի առաջնորդ, Դերբենդի շրջանի ղեկավար Գուրբան Գուրբանովի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է հակաիրավական գործունեություն ծավալելու, լիազորությունները չարաշահելու և պետական շահերը ոտնահարելու մեջ: Այս մասին  հայտնում է «Ռեալնի Դաղստան»-ը’ հղում կատարելով Ռուսաստանի տարածաշրջանային հետաքննչական վարչության մամուլի ծառայության հաղորդագրությանը:

«2009-2013 թվականներին Գուրբանովը խախտել է ՌԴ և Դաղստանի օրենքները, հանրապետության սեփականություն հանդիսացող’ Դերբենդի քաղաքապետարանին պատկանող 56,7 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ապօրինի կերպով վաճառել է քաղաքացիներին», -ասվում է դատախազության հայտարարության մեջ:

Գուրբան Գուրբանովը Դերբենդի շրջանը ղեկավարում է 1998 թվականից: Մինչ այդ շրջանը 25 տարի ղեկավարել է նրա հայրը’ Սեիդ Գուրբանովը: Գուրբանովների ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ:

Հուլիսի վերջին Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլաթիպովը տեղական հեռուստաալիքի «Բաց իշխանություն» ծրագրում հայտարարել է, որ առաջիկայում փոխելու է Դերբենդի ղեկավարին: Գուրբան Գուրբանովն ընբոստացել է Դաղստանի ղեկավարի դեմ: Հուլիսի 30-ին իրեն աշխատանքից հեռացնելու դեմ նա անգամ բողոքի զանգվածային ցույց է կազմակերպել, որի բոլոր մասնակիցները եղել են իր մերձավոր ադրբեջանցիները:

Ռ. Աբդուլաթիփովը աշխատանքից հեռացրել է նաև Գ. Գուրբանովի’ Բաքվում Դաղստանի ներկայացուցչությունում աշխատող եղբորը: Ենթադրվում է, որ մոտ օրերս Գ. Գուրբանովը կկալանավորվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում