Իրանը երաշխավորում Է, որ միջուկային զենք չի ստեղծի. Զարիֆ

Իրանը երաշխավորում Է, որ միջուկային զենք չի ստեղծի. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը National Public Radio ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է մշակել այնպիսի մի մեխանիզմ, որը կարող Է երաշխավորել, որ Թեհրանը երբեք չի զբաղվի միջուկային զենքի ստեղծմամբ:

«Մենք չենք խոսում իրանական միջուկային ծրագրի կասեցման, այլ խոսում ենք դրա սահմանափակման մասին»,-ասել Է Զարիֆը: «Մեզ անհրաժեշտ Է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ստեղծի: Մենք պատրաստ ենք փորձարկել այդ մեխանիզմները: Եթե դուք ասում եք, որ Իրանը պետք Է դադարեցնի հարստացման իր ծրագիրը, ապա դա անելն անհնարին Է, որովհետեւ անկարելի Է դադարեցնել գիտությամբ զբաղվելը: Անկարելի Է դադարեցնել տեխնոլոիգաների մշակմամբ զբաղվելը: Մենք դա արդեն կարողանում ենք անել: Ուստի ամենաճիշտ մոտեցումը երաշ խավորելն Է, որ այդ տեխնոլոգիաները կօգտագործվեն թափանցիկ՝ խաղաղ ծրագիր իրականացնելու համար»,-հավելել Է Իրանի ԱԳ նախարարը:

Նա նաեւ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է «վեցյակի» հետ բանակցություններ վարել միջուկային հարցի շուրջ: «Մենք պատրաստ ենք քննարկել գործարքը: Կարծում ենք՝ դա հնարավոր է: Մենք հավատում ենք, որ եթե բոլոր կողմերը ցանկանում են գտնել հիմնախնդրի լուծումը, եթե բոլորը ցանկանում են հետեւել անցյալ տարվա նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա մենք կարող ենք համաձայնության հասնել»,- ասել է Զարիֆը բանակցությունների նախօրյակին:

Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մանը հայտնել Է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իսլամական Հանրապետության միջեւ բանակցությունների նոր փուլը սեպտեմբերի 19-ին կսկսվի Նյու Յորքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում