Բարերարներից բանակին օգնողներ եղել են, պատգամավորների մասին դեռ ոչինչ հայտնի չէ

Բարերարներից բանակին օգնողներ եղել են, պատգամավորների մասին դեռ ոչինչ հայտնի չէ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ հուլիս-օգոստոսյան իրադարձությունների ֆոնին շատ բարերարներ աջակցություն են ցուցաբերել և բանակին, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներին, և ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Կոնկրետ անուններ նախարար Օհանյանը չտվեց:

Հարցին՝ պատգամավորներից ովքե՞ր են ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցադրմանն ի պատասխան իր կոչից հետո բանակին օգնելու պատրաստակամություն հայտնել, Սեյրան Օհանյանը հիշեցրեց, թե խոսքն ինչ բնույթի օգնության մասին է.

«Ես Շուշան Պետրոսյանի հարցին հետևյալ կերպ պատասխանեցի, որ այսօր Զինված ուժերն իրենց հնարավորությունների շրջանակներում առաջին հերթին իրականացնում են ամրապնդման բոլոր միջոցառումները, ընդ որում՝ նաև միտված սոցիալ-կենցաղային խնդիրների բարելավմանը։ Ես նաև ավելացրի, որ եթե կա ցանկություն, նրանք կարող են օգնել ոչ թե մարտական, այլ մշակութային, սոցիալական խնդիրների լուծմանը: Այսպիսի պատրաստակամություն հնչել է նաև այլ կառույցներում, բուհերում: Ես դեռ չգիտեմ, թե ովքեր են արձագանքել իմ կոչին»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում