Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Եվրապառլամենտի բանաձևը

Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Եվրապառլամենտի բանաձևը

Եվրապառլամենտի հերթական քննադատողական բանաձևը Ադրբեջանի վերաբերյալ կատաղության է հասցրել այդ բռնապետական երկրում իշխող կուսակցությանը, որը կրկին սեփական պետության կառավարման թերացումները փորձել է քողարկել հայկական լոբբի հաջողված գործունեությամբ:

«Ենի Ազերբայջան» կուսկացության գործադիր քարտուղար, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ հարկ է Ադրբեջանը վերանայի իր հարաբերությունները Եվրախորհրդարնի հետ, իսկ Եվրանեսթից հարկ է դուրս գալ: Այս մասին տեղեկացնում ադրբեջանական Թրենդ գրծակալությունը:

Հիշեցնենք, որ Նախագծում մեկ առ մեկ ներկայացվում են եվրոպական կառույցների առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, եւ հիշեցվում, որ ադրբեջանական իշխանությունները կյանքի չեն կոչում դրանց գերակշիռ մեծամասնությունը:

Նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանում աճել են հասարակական եւ քաղաքական ակտիվիստների, ոչ կառավարական կազմակերպությունների, իրավապաշտպանների, երիտասարդների, մամուլի օրգանների, ընդդիմադիր ուժերի, սոցիալական ցանցերի ակտիվիստների եւ լրագրողների դեմ աննախադեպ ճնշումներն ու ձերբակալությունները:

Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանությանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղաքացիական հասարակության ձերբակալված ակտիվիստներին, չեղյալ համարել նրանց նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրանքները, գտնել եւ պատժել բոլոր իրական մեղավորներին, վերացնել ԶԼՄ-ների գրաքննչությունը, վերջ դնել հասարակական կազմակերպությունների, ազատ մամուլի, ընդդիմադիր ուժերի,կ իրավապաշտպանների, երիտասարդների եւ սոցցանցերի ակտիվիստների դեմ ռեպրեսիաներին:
Կոչ է արվում դադարեցնել Եվրահանձնաժողովի’ հարեւանության քաղաքականության շրջանակում Ադրբեջանին հատկացվող ֆինանսավորումը:

Եվրահանձնաժողովի անդամ երկրներին եւ Եվրամիությանը կոչ է արվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը:
Եվրամիությանը եւ անդամ երկրներին կոչ է արվում ուժեղ քաղաքական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի անկախ կազմակերպություններին, ինչպես նաեւ ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի կառավարության առաջ բարձրացնել ռեպրեսիաները դադարեցնելու հարցը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում