ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն ներկայացրել է հայկական քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն ներկայացրել է  հայկական քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են տեղի ունեցել Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլսի մասնակցությամբ: Վերջինս իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկաներին և փորձել ներկայացնել իր ապագա գործունեության հիմնական ուղղությունները:

Միլսն իր խոսքում նշել է . «Մեր հայկական քաղաքականության նպատակը շատ պարզ է՝ ազատ, բարգավաճող Հայաստան, ոը խաղաղության մեջ է իր հարևանների հետ: Հասնել այս նպատակին նշանակում է օգնել Հայաստանին ամրապնդել դեմոկրատիայի և իրավունքի գերակայությունը, մեծացնել առևտուրը և գրավել բազմազան օտարեկրյա ներդրողների, Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալ, հաշտեցնել հարևան Թուրքիայի հետ, և հաստատել ամբողջական, անկեղծ հարաբերություններ, որը կընդունի անցյալի ցավալի տարրերը: Եթե հաստատեք, սրանք են իմ առաջնահերթությունները »:

Միլսն անմասն չի մնացել նաև քննադատություններից: Վերջինս անհանգստությամբ նշել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայում Ռուսաստանի և ևս մի քանի երկրների հետ միասին Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ քվեարկելը:Սակայն դիվանագետը նշել է, որ դրանից հայ-ամերիկյան հարաբերությունները չեն փոխվել: Վերջինս անդրադարձել է նաև Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը, ԵՄՙ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու մասին:

Այս համատեքստում Միլսն իր կարևոր նպատակներից է համարել նպաստելու Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման հաղթահարմանը, տնտեսական և անվտանգային անկախության հաստատմանը,որը հնարավորություն կտա Հայաստանին կառուցելու տնտեսական և անվտանգային հարաբերություններ ոչ միայն Ռուսաստանի, այլև իր անմիջական հարևանների, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ:

Դեսպանի թեկնածուի թվարկած առաջնահերթությունների թվում է հայ-թուքրքական հարաբերությունների կարգավորումը:
Վերջինս իր խոսքում նշել, որ այս տարի լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 5-րդ տարին և ԱՄՆ-ն պնդում արձանագրությունների վերջնական հաստատման կարևորության վրա՝ փորձելով ներազդել թուրքական կառավարության որոշման վրա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դիվանագետը կարևորել է հատկապես Հայոց ցեղասպանության 100 ամյակի հետ կապված, սակայան վերջինս 1915թ-ի դեպքերը որակել է ոչ թե որպես ցեղասպանություն , այլ կոտորածներ:

Միլսն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրրին ՝ անհանգստություն հայտնելով վերջին ամիսներին սահմանային միջադեպերի վերաբերյալ: Խաղաղ կարգավորման գործընթացը դիվանագետը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Անդրադարձել է նաև հայ-ամերիկյան ռազմական համագործակցության թեմային՝ շեշտելով, որ այդ ոլորտում հարաբերությունները գնալով խորանում են : Ի նշան վերոնշավածի նա արձանագրել է հայ խաղապահների մասնակության աշխարհագրական ընդլայնումը:
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն անդրադարձ է կատարել երկու երկրների համար կարևորություն ունեցող այլ հացերին ևս և պատասխաենլ է ներկաների հարցերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում