Հայաստանում նույնիսկ մեքենա վարելն է տպավորիչ. ամերիկյան պարբերականի անդրադարձը

Հայաստանում նույնիսկ մեքենա վարելն է տպավորիչ. ամերիկյան պարբերականի անդրադարձը

Ամերիկյան զբոսաշրջային The Epoch Times պարբերականը Հայաստանի, մասնավորապես’ Գեղամա գեղեցկուհու մասին հոդված է հրապարակել: Պարբերականի թղթակից Թոմաս Լիսովսկին այցելել է Երևան, Սևան և հայկական մի քանի գյուղեր’ գրառելով իր տպավորությունները Հայաստանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ հոդվածագիրը զարմանքով է նշում, որ Հայաստանի նման փոքր տ արածք ունեցող երկրում կան բազմաթիվ տեսարժան վայրեր և հիասքանչ լանդշաֆտ: «Հայաստանը գրավիչ է’ սկսած ձյունապատ Արարատի տեսարանից, մինչև ձորերում և կիրճերում տեղակայված հին տաճարներն ու վանքերի փորագրված պատերը: Հայաստանում նույնիսկ մեքենա վարելն ինքնին տպավորիչ է: Մեծ փորձառություն է ինչ-որ բան բացահայտել մի երկրում, որտեղ չես հանդիպում զբոսաշրջիկների մեծ խմբերի»,- նշում է հոդվածագիրը:

Նա ոգևորությամբ է պատմում Սևանա լճի մասին և նշում, որ Սևանը Հայաստանի և Կովկասի ամենամեծ լիճն է, և միևնույն ժամանակ աշխարհի’ ամենաբարձր դիրքում գտնվող լիճը, որի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1900 մետր:

Խոսելով Հայաստան գալու ճանապարհին իր ստացած տպավորություններից’ հոգվածագիրը պատմում է, որ գնացքով Թբիլիսիից Երևան հասնելը բավական հաճելի է, սակայն նա իր դժգոհություն է հայտնում այն փաստի առնչությամբ, որ գնացքում ծխախոտի ծուխը մախառուղ է հիշեցնում: The Epoch Times-ի թղթակիցը նաև նկատում է, որ Հայաստանի ճանապարհներին գրեթե բացակայում են զուգարանները, իսկ եղածներն էլ’ կեղտոտ են և անհարմար:

Թոմաս Լիսովսկին գրում է, որ Հայաստանի գյուղերը հիմնականում տեղակայված են կիրճերում և ժայռերի վրա ու կարծես կտրված լինեն մեծ քաղաքներից: Սակայն նա ոգևորությամբ է նշում, որ նմանատիպ ռելիեֆը Հայաստանը դարձնում է անկրկնելի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում