Գրեմ Պոլ. Ռոբենի ընկնելն արժանի էր «Օսկարի» (տեսանյութ)

Գրեմ Պոլ. Ռոբենի ընկնելն արժանի էր «Օսկարի» (տեսանյութ)

Անցյալում հայտնի անգլիացի մրցավար Գրեմ Պոլը պահանջել է պատժել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենին Չեմպիոնների լիգայի՝ «Ման. Սիթիի» դեմ խաղի ժամանակ (1:0) սիմուլյացիա կատարելու համար։

-Ռոբենը  միանգամայն արժանիորեն է սիմուլյանտի համբավ վաստակել, և երեկ նա իր հավաքածուին հերթական դերասանական հնարքն ավելացրեց։

Հնարավոր է՝ Ֆերնանդինյոն ձեռքով թեթևակի կպավ նրան, սակայն Ռոբենի ընկնելը մթագնեց դա։ Դա այնքան գեղարվեստական էր, որ արժանի էր «Օսկարի»։

Դարպասի հետևի մրցավարը ամեն ինչ հիանալի տեսավ և չխաբվեց։ Նա պետք է գլխավոր մրցավարին խորհուրդ տար հոլանդացուն պատժել դեղին քարտով։ Եթե չսկսեն Ռոբենին հետին թվով որակազրկել նրա սիմուլյացիաների համար, ապա նա այդպես էլ կշարունակի դերասանություն անել։

Ափսոս, որ այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստին հիշում են իր դերասանությամբ, ոչ թե վարպետությամբ և արագությամբ,-ասել է Պոլը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում