Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Խորվաթիայից

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Խորվաթիայից

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց Խորվաթիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց 1:4 հաշվով:

Արամ Դանիելյանի թիմի կազմում միակ գոլի հեղինակ առաջին խաղակեսում դարձել է Էմիլ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ թիմերի առաջին ընկերական հանդիպումը ևս ավարտվել էր խորվաթ պատանիների խոշոր հաշվով հաղթանակով՝ 4:0։

Հետևեք մեզ նաև Telegram-ում