Էնդի Մարեյը քաղաքական հայտարարություն է արել

Էնդի Մարեյը քաղաքական հայտարարություն է արել

Բրիտանիայի լավագույն թենիսիստ Էնդի Մարեյն առաջին անգամ բարձրաձայնել է իր կարծիքը Շոտլանդիայի՝ Միացյալ Թագավորությունից անկախանալու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր։

«Այսօր կարևոր օր է Շոտլանդիայի համար։ Անկախության դեմ արշավի բացասական ուղերձը վերջին օրերին ինձ օգնեց հստակեցնել իմ դիրքորոշումը։ Եկեք անենք դա և «Այո» ասենք անկախությանը»,-գրել է Մարեյը, ով ծնվել է Շոտլանդիայի ամենամեծ՝ Գլազգո քաղաքում և մեծացել Դենբլեյն նահանգի Ստերլինգ քաղաքում։ Նա քվեարկելու իրավունք չունի, քանի որ այժմ չի ապրում Շոտլանդիայում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում