Բենզեմա. «Ռեալի» բոլոր մեծ ֆուտբոլիստներին էլ երկրպագուները սուլել են

Բենզեմա. «Ռեալի» բոլոր մեծ ֆուտբոլիստներին էլ երկրպագուները սուլել են

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ինքը չի արդարացնում ակումբի երկրպագուների հույսերը։

-Ես մեծ ակումբում եմ խաղում, այդ պատճառով էլ ինձնից շատ բան են սպասում։ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը պետք է ամեն խաղում գոլ խփի, այդպիսին են պահանջները։

Անցյալ մրցաշրջանում երկրպագուները սուլում էին ինձ, հիմա նույնը տեղի է ունենում Կասիլյասի հետ։ Ակումբի բոլոր մեծ խաղացողները անցել են դրա միջով, և´ Կրիշտիանու Ռոնալդուն, և´ Զիդանը։

Ինձ համար դա խնդիր չէ, ես աշխատում եմ փոխել իրավիճակն ու ջանասիրաբար կաշխատեմ դրա վրա։ Հասկանում եմ, որ ակնկալիքները մեծ են, սակայն թույլ չեմ տալիս ինձ նյարդայնանալ դրա պատճառով։ Ես միայն խաղի վրա եմ կենտրոնացած,-ասել է Բենզեման, ով ընթացիկ մրցաշրջանի 7 խաղում երկու գոլ է խփել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում