Լի Նան կարող է վաղը հրաժեշտ տալ մեծ թենիսին

Լի Նան կարող է վաղը հրաժեշտ տալ մեծ թենիսին

Հինգշաբթի օրը չինացի թենիսիտուհի Լի Նան, հավանաբար, կհայտարարի կարիերան ավարտելու մասին։

Հաղորդվում է, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի չեմպիոնուհին մեծ սպորտը թողնում է առողջական խնդիրների պատճառով։ Աշխարհի վեցերորդ ռակետը ամսվա սկզբին Մյունխենում բուժզննում է անցել, որը ցույց է տվել, որ նրա աջ ծնկի հետ կապված խնդիրները խորացել են, ձախ ծունկը ևս լրջորեն վնասված է։

32-ամյա թենիսիստուհու գործակալ Մաքս Այզենբադը ավելի վաղ հերքել էր նրա՝ կարիերան ավարտելու մասին լուրերը, սակայն դրանք նորից են սկսել շրջանառվել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում