«Սան Սիրոն» ՉԼ եզրափակիչը հյուրընկալելու հիմնական հավակնորդն է

«Սան Սիրոն» ՉԼ եզրափակիչը հյուրընկալելու հիմնական հավակնորդն է

Ակնկալվում է, որ այսօր ՈՒԵՖԱ-ն կհայտարարի այն մարզադաշտի անունը, որտեղ տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը։

Հյուրընկալող մարզադաշտի հիմնական թեկնածուն համարվում է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչն այդ մարզադաշտում վերջին անգամ անցկացվել է 2001 թվականին։ Այդ ժամանակ «Բավարիան» հաղթեց «Վալենսիային» (1:1, 5:4 11-մետրանոցներով), և երկու թիմերն էլ դժգոհություն էին հայտնել խոտածածկի որակից։

«Սան Սիրոն» ՉԼ եզրափակիչն ընդունել է նաև 1965 և 1970 թվականներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում