Իբրահիմովիչ. Մրցակիցներին պետք է պատժել սխալների համար

Իբրահիմովիչ. Մրցակիցներին պետք է պատժել սխալների համար

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Այասքի» դեմ խաղը (1-1)՝ նշելով, որ իրենք չեն կարողացել 3 միավոր վաստակել ունեցած գոլային պահերը չօգտագործելու պատճառով:

«Մենք հաղթում էինք 1-0 հաշվով, և երկրորդ կեսի սկզբում հիանալի պահ չօգտագործեցինք, իսկ նրանք ստանդարտից գոլ խփեցին. 1-1 և 1 միավոր մրցակցի հարկի տակ: Մենք, իհարկե, ունեցանք գոլ խփելու հնարավորություններ, սակայն չկարողացանք աչքի ընկնել, իսկ սա Չեմպիոնների լիգան է. այստեղ մրցակիցներին պետք է պատժել նման սխալների համար»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում