«Հրապարակ». «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Նախախորհրդարանը», հնարավոր է, միավորվեն

«Հրապարակ»-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպության խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանի հետ: Դիտարկմանը` տեղեկություններ կան, որ «Քաղաքացիական պայմանագիրը ցանկանում է միավորվել Նախախորհրդարանի հետ, Ա. Հարությունյանը պատասխանել է. «Միավորվելու մասին խոսք չի եղել, մենք քննարկել ենք կարևոր համագործակցության սկզբունքներ, այդ քննարկումներն էլ են ընթացքի մեջ»:

Անդրադառնալով «թեժ աշունից» ունեցած սպասելիքներին, նա նշել է. «Մենք այդ «թեժ աշուններ, գարուններ, արդեն 25 տարի է անցնում ենք և կարծում ենք, որ նոր ոլորտի ուժը, որը հիմա փորձում ենք ձևավորել, կարող է հայտարարել որևէ «թեժ աշուն»` իրականացնելով այն ծրագրերը, որ ինքը կցանկանա իրականացնել: Հին համակարգի քաղաքական ուժերն էլի տեղապտույտի մեջ են, մենք լուրջ փոփոխություններ առայժմ չենք տեսնում, չենք կարող կանխատեսել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում