«Ժամանակ». ԲՀԿ-ական ազատամարտիկներն այսօր կհավաքվեն «Փարավոնում»

«Ժամանակի» տեղեկություններով այսօր՝ ժամը 12:00-ին, «Փարավոն» համալիրում հավաքվելու են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկների միության» և մեկ այլ ԲՀԿ-ականի՝ Ռուստամ Գասպարյանի նախաձեռնած Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի անդամները:

Հիշեցնենք, որ Ռ. Գևորգյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե միությանն արդեն 4500 ազատամարտիկ է անդամագրվել:

Մինչդեռ երեկ, լուրեր տարածվեցին, որ նրանք զբաղված են մարզերում բնակվող սոցիալապես անապահով ազատամարտիկներին հավաքագրելու գործով: Հատկապես շեշտը դրվում է նրանց վրա, ովքեր դժգոհ են իշխանություններից»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում