Սիրիահայերի խնդիրը առանցաքային տեղ է զբաղեցնում մեր օրակարգում. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում սիրիահայության անվտանգության և Սիրիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցերը: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մեր աշխատանքներում մենք հաշվի ենք առնում մեր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջաններո ւմ տեղի ունեցող զարգացումները: Տեղյակ եմ, որ դուք քննարկել եք սիրիական ճգնաժամի հետևանքով ծանր դրության մեջ հայտնված սիրիահայերի խնդիրը: Այդ հարցը մեր օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նալբանդյանը:

Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող, ծայրահեղ իսլամիստների կողմից կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ իրականացվող զանգվածային ոճրագործություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արտերկրում և միջազգային կազմակերպություններում բարձրարցել է միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին հարցը: «Այդ նպատակով սեպտեմբերի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում մեր մասնակցությամբ մշակվել և ընդունվել է համապատ ասխան բանաձև»,- նշեց Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում