Լևոն Արոնյանը հաղթեց Անանդին

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար, աշխարհում վարկանիշով երկրորդ շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթական վերջակետ դրեց «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարի վերջին տուրում:

Արոնյանը վերջին տուրում խաղում էր աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Արոնյանն առավելության հասավ 46-րդ րոպեին: Այսպիսով մրցաշարի հաղթող դարձավ Անանդը, ով ունի 11 միավոր: Առաջատարից միայն մեկ միավորով հետ մնաց Լևոն Արոնյանը: Իսկ Պոնոմարյովը և Վալյեխոն բավարարվեցին 5-ական միավորով:

«Մեծ սաղավարտ»-ի 7-րդ եզրափակիչ մրցաշարը մեկնարկել էր սեպտեմբերի 14-ին: Մրցաշարին մասնակցում էին 4 շախմատիստներ` Լևոն Արոնյանը, Վիշի Անանդը, Ռուսլան Պոնոմարյովը և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսը: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել էր մրցաշարին մասնակցելուց` շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը լավ նախապատրաստվելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում