«Իսլամական պետությունը» պայթեցրել է Դեր Զորի հայկական եկեղեցին (տեսանյութ)

«Իսլամական պետությունը» կամ ԻԼԻՊ-ը  պայթեցրել է Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական եկեղեցին: Այս մասին տեղեկացնում է The Armenian Weekly-ին՝ հղում կատարելով մերձավորարևելյան լրատվամիջոներին:

Հայտկանշական է որ այս վայրագությունը տեղի է ունեցել հենց այն օրը, երբ աշխարհասփյուռ հայությունը տոնում էր Հայաստանի Հանրապետության անկախացման 23-րդ տարեդարձը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինս իր խոսքում նշել է.

«Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կողչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանասնավորման, աջակցության, հովանավորման ուղիները»:

Սրբոց Նահատակաց եկեղեցում կառուցվել է 1989-1990թթ-ին և օծվել է մեկ տարի անց: Յուրաքանչյուր տարի Ապրիլի 24-ին հազարավոր հայեր Սիրիայից և հարևան երկրներից հավաքվում են այս եկեղեցում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակաին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում