Եվրոպայում է՞լ որտեղ կարող են անկախության հանրաքվեներ անցկացվեն

Շոտլանդիայում միասնության կողմնակիցնրի հաղթանակից հետո ԵՄ-ի շատ երկրների ղեկավարներ հանգիստ շունչ քաշեցին: Սակայն եվրոպական շատ երկրների տարածաշրջաններ պնդում են համանման ռեֆերենդում անցկացնելու վրա: Եվ պատահական չէ, որ ԵՄ-ի անդամ երկրների վրա ավելանում է ճնշումը ավելի շատ արտոնություններ տրամադրել տարածաշրջանային կառավարություններին:

Գերմանական նշանավոր Deutsche Welle–ը իր հոդվածներից մեկու անդրադարձ է կատարել այս թեմային՝ թվարկելով այն բոլոր հնարավոր օջախները, որտեղ հավանական է  նման հանրաքվեների անցկացումը:

Ռեֆերենդում Կատալոնիայում

Շոտլանդիայում անկախության հանրաքվեի արդյունքները դեռևս չեն վկայում, որ նմանատիպ արդյունքներ կգրանցվեն նաև Եվորպայի այլ երկրներում ևս:

Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը մտադիր է նմանատիպ հանրաքվե անցկացնի 2014թ-ի նոյեմբերի 24-ին: Եթե քվեարկողների մեծամասնությունը կողմ արտահայտվեց անկախացմանը, ապա Մասը դա կդիտարկի որպես քաղաքական մանդատ Մադրիդի հետ բանակցությունների ժամանակ:

Մադրիդը հանրաքվեի անցկացման փաստը անօրինական է համարում: Ռեֆերենդում անցկացնելու կապակցությամբ բավականին կոպիտ էր արտահայտվել Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Իրավական հարցերով կոմիսար Վիվիան Ռեդինգը.
«Այն պահից հետո, երբ հայտարարվի անկախացման օգտին հանրաքվեի արդյունքները Կատալոնիայի բնակիչները կհայտնվեն ԵՄ-ի կազմից դուրս, եվրոյի գոտուց դուրս և առանց եվրոպական քաղաքացիության»:

Իրավիճակը պայթյունավտանգ է դառնում, եթե քվեարկություն անցկացվի, քանի որ հարցման վերջին արդյունքները ցույց են տալիս, որ շատերը կքվեարկեն Իսպանիայի կազմից դուրս գալու օգտին:

Բելգիան առանց Ֆլամանդիայի՞ 

Անջատողականների տրամադրությունների վրա է հույս դրել Նոր ֆլամանդական ալյանսը և ղեկավար Բարտ դե Վեվերը: Ազգայնականների առաջնորդը համոզված է, որ բելգիական պետությունը ամեն դեպքում կփլուզվի, այդ պատճառով էլ ցանկանում է Ֆլամանդիայի ստեղծմանը հասնել բանակցությունների ճանապարհով:

Ալյանսը հատուկ Էդինբուրգ էր ուղարկել իր ներկայացուցիչ Մարկ Դեմեսմակերին, ով կուսակցության էջում գրել էր, որ  եվրոպական պաշտոնյանները, Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյի ղեկավարությամբ, ապոկալիպսային սցենարներ էին մշակել, եթե Շոտլանդիան դուրս գար Միացյալ թագավորության կազմից:

ԵՄ-ի առևտրային հարցերով հանձնակատար Կարել դե Հյուղտը, բելգիական ռադիոներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Շոտլանդիայի անջատումը կնմանվեր մի երկրաշարժի, որն իր մասշտաբներով կհամեմատվեր ԽՍՀՄ փլուզման հետ: Եվրոպան անկառավարելի կդառնար:

Տիրոլյան լեռներում
Հարավտիրոլյան Ազատություն կուսկացության համար Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները քիչ կարևորություն ունեն:

Գերմանալեզու Հարավային Տիրոլ տարածաշրջանը մինչ Առաջին համաշխարհային պատերազմը պատկանել է Ավստրո-հունգարական կայսրությանը, ապա անցավ Իտալիայի կազմի մեջ:

Այսօր Հարավային Տիրոլում ձգտում են կամ վերամիավորվել Ավստրիայի հետ կամ ձեռք բերել ազատություն: Անջատողական միտումներն այստեղ էլ ավելի թափ առան ճգնաժամի ժամանակ, որը Իտալիային մեծ հարված հասցրեց:

Բավարիան՝  միայն Գերմանիայի հետ
Բավարիան և Շոտլանդիան նմանություն ունեն միայն իրենց դրոշի գույներով: Բավարիայում անջատողական միտումները վառ դրսևորված չեն: Բավարական կուսակցությունը, որը ձգտում է անկախացման, վերջին տարածաշրջանային ընտրություններոււմ հավաքել է քվեարկողների ձայների միայն 2 տոկոսը:

Եվրախորհրդարանում Բավարիայի Քրիստոնյա-սոցիալական միության պատգամավորը՝ Ալգելիկա Նիբլերը, չի հավատում Բավարիայի անկախացմանը, և շոտլանդական հանրաքվեի արդյունքները դիտարկում է Եվրոպայի միասնականության պահպանման կոչ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում