Ալիևն ու Պուտինը կհանդիպեն Աստրախանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կասպյան չորրորդ համաժողովի շրջանակներում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի կունենա Աստրախանում, սեպտեմբերի 29-ին: Բացի դրանից Պուտինը հանդիպումներ կունենա Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարների հետ:

 «Պլանավորված է, որ կքննարկվեն մերձկասպյան պետություններին հուզող առանցքային հարցեր, կընդունվեն որոշումներ, որոնք հիմնված կլինեն 2010թ-ին Բաքվում կայացած հաաժողովի արդյունքների վրա, ինչպես նաև կմտատնանշվեն տարածաշրջանի երիրներ հետ համագործակցության հիմնական հեռանկարները: Նախատեսվում է բազմակողմ համաձայնագրի կնքում: Նախատեսվում է Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը համաժողովին ներկա նախագահների հետ»,- այս մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում