Ադրբեջանը վճարում է Կանադայում Խոջալուի նստարանների դիմաց

Կալգարի քաղաքի այգիներում տեղակայվել են «Խոջալուի ողբերգությունը» ոգեկոչող հուշատախտակ և նստարան: Հուշատախտակով ծառն ու նստարանը տեղակայվել են քաղաքի բարեկարգման ծրագրի օգտագործմամբ` համապատասխան վճարի դիմաց. հուշատախտակով ծառի արժեքն է 500 դոլար և նստարանի արժեքն է
3500 դոլար:

Կալգարիի քաղաքային իշխանությունները թույլ չեն տվել տեղադրել նստարանի գրության ամբողջական ադրբեջանական տարբերակը` ներառյալ հայերի նկատմամբ մեղադրանքներով հանդերձ, ցուցանակներին ուղղակի գրված է «Խոջալուի ողբերգությունը»: Ադրբեջանական մամուլն, իհարկե, փորձում է ներկայացնել վճարովի նստարանների անվանակոչումը որպես մեծ հաղթանակ:

Առիթն օգտագործելով` Ադրբեջանի դեսպանությունը փորձել է Կալգարիի
համալսարանում կազմակերպել մեծ հավաք, որին, սակայն, ինչպես երևում է
նկարներից, մասնակցել է մոտ 15 հոգի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում