AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը պաշտպանում է Կաթողիկոսարանի հայցն ընդդեմ Թուրքիայի

 
 
 

Սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք համաժողովի հազարից ավելի մասնակիցներ բուռն ծափահարություններով ընդունեցին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի անսպասելի հայտարարությունն առ այն, որ Կաթողիկոսարանը հայց է ներկայացնելու Թուրքիայի դատարան՝ պահանջելով վերադարձնել 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ իր առգրավված կալվածքները: Վեհափառը բացատրեց, որ նախքան այս կարևոր որոշման կայացումը, նա վերջին երկու տարիների ընթացքում խորհրդակցել է միջազգային իրավունքի մասնագետների հետ: Հայտարարելով, որ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների նկատմամբ անտարբեր մնալը համազոր է ազգային դավաճանության՝ Կաթողիկոսը կոչ արեց հայերին ցեղասպանության հարցերը դուրս բերել ցեղասպանության ճանաչման և դատապարտման նեղ շրջանակներից և հեռու մնալ այն մտածելակերպից, թե Ցեղասպանության ճանաչումը Հայ դատի վերջնական նպատակն է: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականը նվիրել է այս թեմային: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբողջությամբ.

«Ելնելով այն համոզմունքից, որ եկել է Թուրքիայից հայկական պահանջները իրավական դաշտ փոխադրելու ժամանակը, Վեհափառը հայտարարեց, որ Կիլիկիո Աթոռը մոտ ժամանակներս հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել իր պատմական կենտրոնը՝ Սիսի կաթողիկոսարանը: Կաթողիկոսն ասաց, որ եթե թուրքական դատարանը մերժի դատը, ինչը հնարավոր է, ապա Կաթողիկոսարանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ հիշյալ դատն անխուսափելիորեն «դուռ է բացելու» մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալվածքների վերադարձի թղթապանակին:

Թեպետ սա շատ լավ լուր է բոլոր նրանց համար, ովքեր տարիներ շարունակ առաջարկում էին Թուրքիայի դեմ դատ բացել, սակայն նման դատավարությունները պահանջում են մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներ բարձրակարգ միջազգային իրավաբանների կողմից: Ընդ որում, անկախ այն բանից, թե որքան արդար է մեր դատը, ոչ ոք չի կարող դրական արդյունք երաշխավորել դատարանում՝ հաշվի առնելով արտաքին տարբեր ազդեցությունները դատարանների վրա և ընթացակարգերի օգտագործումը որպես արդարացում՝ 100 տարվա վաղեմություն ունեցող գանգատը մերժելու համար:

Իր ելույթում Կաթողիկոսն ակնարկեց որոշ խոչընդոտների մասին, ընդունելով, որ «միջազգային օրենքներն այնքան էլ նպաստավոր չեն մեր դատի համար»: Ավելի մտահոգիչ է, որ նա կարծես թե հաշվի չի առնում նման դատական գործը տանուլ տալու դեպքում դրա կործանարար հետևանքները Հայ դատի վրա, պնդելով, որ «եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»: Թուրքիայի կառավարությունը, անշուշտ, կշահարկի նման բացասական վճիռը՝ ամբողջ աշխարհում խեղաթյուրելով իր հաղթանակը որպես Հայոց ցեղասպանության բոլոր պահանջների մերժում:

Կաթողիկոսարանի նախաձեռնությունից դուրս, Վեհափառը կոչ արեց Հայաստանի կառավարությանը՝ Թուրքիայի դեմ իր սեփական հայցը ներկայացնել Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան), որտեղ միայն պետությունները դատ բացելու իրավունք ունեն: Անցյալ տարի, Սփյուռքի նախարարության կազմակերպությամբ հայ իրավաբանների միջազգային համաժողովում ձևավորվեց աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ ուսումնասիրելու Թուրքիայի դեմ Համաշխարհային դատարանում հայց ներկայացնելու իրավական հետևանքները: Աշխատանքային խումբը զանազան իրավական տարբերակներ է ուսումնասիրում, որոշելու, թե որոնք են պիտանի Հայաստանի Հանրապետության համար:

Հաշվի առնելով Հայաստանի կառավարության զգուշավոր մոտեցումը Թուրքիային դատի տալու հարցում, միանգամայն զարմանալի էր, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, երբ լրագրողը հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, թե ինչպես է արձագանքում Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից Թուրքիայի դեմ հայց ներկայացնելու լուրին, նա խանդավառությամբ և առանց վարանելու պատասխանեց, որ «դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Պետք է միայն պաշտպանել նման կարևոր նախաձեռնությունը»:

Հաճելի զուգադիպությամբ, համաժողովի մասնակիցներին բաժանվեցին՝ «Արդարացի լուծում. հատուցում Հայոց ցեղասպանության համար» խորագիրը կրող ծավալուն զեկույցի ամփոփագիրն ու ներածականը: Զեկույցը պատրաստվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության սկզբնական ֆինանսավորմամբ Հայոց ցեղասպանության հատուցումը ուսումնասիրող խմբի կողմից, որի անդամներն են՝ Ալֆրեդ դե Զայասը, Ջերմեյն Օ. ՄակՔալպինը, Արա Պապյանը և Հենրի Թերիոն: Ջորջ Աղջայանը եղել է խորհրդատու: Ծավալուն զեկույցը հատուցման հարցը քննարկում է իրավական, պատմական և բարոյական տեսանկյուններից:

Պարզ է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին մի շարք լուրջ աշխատանքներ են տարվում տարբեր դատարանների միջոցով արդարություն պահանջելու 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած ահռելի մարդկային և նյութական կորուստների համար»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Լրահոս
Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ. Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել և դիմել է ՀՀ նախագահին Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Դոնալդ Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին Երևանում հանդիպել են Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժել է չորս մարդ Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը Հարգում ենք բոլոր զոհերի հիշատակը և համամարդկային համընդհանուր արժեքները. Անն Իդալգո Ղազախստանի վարչապետը Կարեն Կարապետյանի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը հուլիսի 1-ից կունենա նոր ղեկավար Ադրբեջանի սահմանապահները կանխել են Թուրքիայից Իրան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման հերթական փորձը Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 39-ի Ֆրանսիայի դեսպանը բարձր է գնահատում հայաստանյան իրադարձությունների խաղաղ արդյունքը Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ Հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդից Ալիևների ընտանիքի թալանած ունեցվածքի հերթական մասը Ապրիլի 24-ը կարեւոր օր է նաեւ Ֆրանսիայի համար. Ժոնաթան Լաքոտ Ապրիլի 24-ը ողբերգական օր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար. Աբխազիայի ԱԳ նախարար Հայաստանում հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը. ռուսական լրատվամիջոցներ անդրադարձը Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն Կարապետյանն ասել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նիդերլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Շիրակի մարզպետը Սերժ Սարգսյանի քայլը քաղաքական համարձակ քայլ է համարում Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը Ոստիկաններն արգելել են Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը Ես շարունակելու եմ ծառայել իմ երկրին. Աղվան Հովսեփյան Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի իր նախնիների ոճրագործությունը «Ծառուկյան» խմբակցությունը սպասում է բանակցությունների արդյունքներին և ժողովրդի կամքը համարում առաջնահերթ Վահան Մարտիրոսյանը Ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևորում է նման հանցագործությունների չկրկնվելու համատեքստում Ապրիլի 24-ը հիշեցնում է, թե որքան անկոտրում և կենսունակ ենք մենք. Արա Բաբլոյանի ուղերձը Ոստիկանությունը հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել է օրենքի շրջանակներում. Վալերի Օսիպյան Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է. Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Կարեն Կարապետյանի հետ Հայկական համայնքը Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առաջ ցույց է կազմակերպել Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan