Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կրկին կհանդիպեն

«Դեռևս իմ Մոսկվա այցելությունից երկու-երեք ամիս առաջ նախապատարստական աշխատանքներ էին ընթանում: Կան հարցեր, որոնց շուրջ տևական ժամանակ է կաթողիկոս Կիրիլի հետ քննարկումներ ենք տանում»:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստան պաշտոնական այցով գտնվող Կովկասի մուսուլամանների վարչության առաջնորդ, շեյխուլիսլամ Ալլաշուքյուր Փաշազադեն:

Վերջինս նշել է, որ Պատրիարք Կիրիլի հետ քննարկել է հակամարտությունների վերաբերող թեմաներ և թե ինչպես իրենք՝ կրոնական գործիչները, կարող են օգնել քաղաքական գործիչներին: Մոտ ժամանակներս կկայանա եռակողմ հանդիպում Փաշազադեի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Համայն Ռուսիո կաթողիկոս Կիրիլի մասնակցությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում