ԲՀԿ-ական քաղաքապետերը երկու քարի արանքում

Նախորեին ընդդիմադիր Եռյակի Սիսիանում տեղի ունեցած հանրահավաքը նոր խնդրի առջև է կանգնացրել Հայաստանի տարբեր համայնքների ԲՀԿ-ական ղեկավարներին: Ինչպես հայտնի է, Սիսիաի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նույնպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մեր աղբյուրները, Հակոբջանյանը շատ անհանգիստ էր սպասում Սիսիանում տեղի ունենալիք հանրահավաքին: Նա գործնականում ոչինչ չի արել հրապարակն ավելի մարդաշատ դարձնելու համար: Փոխարենը, բուն հանրահավաքի օրը, լրատվամիջոցների ներկայությամբ մի բոլ բողոքել է ներհամայնքային տրանսպորտի աշխատանքից՝ այդ ճրը Սիսիանի ուղղությունը չսպասարկելու համար: Մեր աղբյուրի փոխանցմամբ նման մարտավարությամբ Աղասի Հակոբջանյանը փորձել է գոհացնել թե՛ մարզի իշխանավորներին և թե՛ ԲՀԿ առաջնորդներին: «Քաղաքապետը երկու քարի արանքում է հայտնվել: Մի կողմից Գագիկ Ծառուկյանը պահանջում է, որպեսզի հանրահավաքին որքան հնարավոր է շատ մարդ բերվի, մյուս կողմից իրանք իրանց միտինգն անելու են գնան, իսկ էս մարդիկ ստեղ պիտի դեռ աշխատեն», ասել է մեր զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում