«40 000 տուր պարապեմ». ԵՊՀ դասախոսը գումար է պահանջում ուսանողներից (ձայնագրություն)

«40 000 տուր պարապեմ ու խնդիրներ չես ունենա»,-ԵՊՀ Կենսաբանության և կենսաֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները YouTube-ում հրապարակել են մի ձայնագրություն՝ ապացուցելու համար, որ ֆակուլտետի դասախոս Նունե Գյոկչյանը հավելյալ պարապմունքների համար 40,000 դրամ է պահանջում ուսանողներից: Ձայնագրության տակ նաև հետևյալ գրառումը կա.

«Ես ստորագրում եմ առ այն, որ հավաստեմ տիկին Գյոկչյանի կողմից ինձ ներկայացված առաջարկը՝ հավելյալ պարապմունքաների համար իրեն գումար տրամադրելու մասին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես չեմ դիմել տիկին Գյոկչյանին այդ պարապմունքների համար և դա չի եղել իմ անձնական նախաձեռնությունը, երբեք չեմ դիմել իրեն նյութը թերի ընկալելու վերաբերյալ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում