Ոսկու աշխարհի Վաղարշը չի ընդունում քրեական հեղինակություններին. «Չորրոդ Իշխանություն»

Երեկ ԱԺ դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային դարձյալ մեծ թվով ոսկերիչներ ու ոսկու առևտրով զբաղվող մարդիկ են մասնակցել: Զուգահեռաբար «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը մի քանի կայքերի նույն օրվա մեջ մի քանի անգամ հարցազրույցներ է տվել՝ դրական արտահայտություններ անելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող շահութահարկի մասին օրենքի վերաբերյալ, միաժամանակ հավաստիացնելով, որ ինքը քաղաքացիներին չի ուղղորդում դեպի պայքարը: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:

Ի դեպ՝ Աբրահամյանը հարցազրույցների տեղատարափի տակ բավականին ուշագրավ մտքեր է հայտնել. «Ես կատեգորիկ քրեական հեղինակությունների չեմ ընդունում: Ես իմ կարգի մարդկանց եմ ընդունում: Այդ ժամանակ նրանց հետ առնչություն եղել է, բայց ես իմ աշխատանքով կարողացել եմ այնպես անել, որ նրանց հետ ընդհարումները շրջանցեմ»,-ասել է նա:

«Վերջինս, հավանաբար, մոռացել է, որ երբ իր որդին կալանավայրում էր, նա պարզապես աստղաբաշխական թվեր էր ծախսում՝ քրեական հեղինակակցությունների վրա, որպեսզի իր որդուն բանտում հանկարծ չնեղացնեն: Ի դեպ՝ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում իրականացված վերջին ստուգումների արդյունքում ընկերության տնօրեն Նունե Նալբանդյանը՝ Վաղարշի կինը, տուգանվեց 65 մլն դրամով: Գործը դեռ դատարանում է»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում