«Հայկական ժամանակ». Արամ Մանուկյանին հեռացրե՞լ են հարթակից

«ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այդպես էլ չերևաց ոչ իշխանական եռյակի՝ կիրակի օրը Սյունիքի մարզում անցկացրած հարահավաքներին՝ Սիսիանում ու Կապանում:

Մինչ այդ էլ Մանուկյանը չէր մասնակցել Հրազդանում Եռյակի հանրահավաքին:
Առաջին և առայժմ վերջին անգամ Մանուկյանը Եռյակի հանրահավաքին մասնակցել է Աբովյանում, որտեղ հնչեց նրա հայտնի ելույթը, և որից հետո էլ հետագա հանրահավաքներին նա, փաստորեն, այլևս չմասնակցեց:

Մանուկյանի հայտարարությունն անհետևանք չմնաց, սկսած ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանից, վերջացրած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանով և մի շարք ՀՀԿ-ականներով՝ հրապարակայնորեն քննադատեցին Մանուկյանին այդպիսի ոճով ելույթ ունենալու համար»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում