«Հայկական ժամանակ». «Տուժողին» հեռացրին համակարգից

«Շաբաթ օրը մամուլում հրապարակումներ եղան, որ աշխատանքից ազատվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը։ Հիշեցնենք, որ Գևորգյանը փետրվար ամսին խոչընդոտել էր «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի աշխատանքը՝ քաշքշել էր վերջինիս ու խլել ֆոտոխցիկը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը երեկ մեր զրույցում հաստատեց այս տեղեկությունը, նաև նշեց, որ Գևորգյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Երևանի փոխոստկանապետ Վալերի Օսիպյանն էլ մեր զրույցում խոսելով Գևորգյանի աշխատանքից ազատման մասին ասաց, որ նա անցել է բոլորովին այլ աշխատանքի՝ համակարգից դուրս:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի ու ընկերների գործով Վարդան Գևորգյանը համարվում է տուժող: Նույն կարգավիճակում է եղել նաև 2008թ.-ի մարտի 1-ին և կեղծ ցուցմունքներ է ներկայացրել»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում