«Ժողովուրդ». ՀՀԿ-ն ուժեղացնում է իրեն

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս օրերին զբաղված է ԱԺ 12 հանձնաժողովների «դասավորությամբ»:

Քանի որ քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, խորհրդարանական մեծամասնության ղեկավարը ցանկանում է բոլոր հանձնաժողովներում ապահովել համապատասխան թվով ձայներ, որպեսզի այնտեղ էլ քվեարկությունների ժամանակ խնդիրներ չունենան»,- գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ ՀՀԿ-ն զբաղված է ԱԺ տնտեսական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները և էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն «ուժեղացնելու» գործով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում