Ֆրանսիացիներն ու գերմանացիները լքել են թուրք-ադրբեջանական նախագիծը

Ֆրանսիական Total-ն ու գերմանական E.ON-ը լքել են Տրանսադրիատիկ (TAP) գազամուղը Այս մասին տեղեկացնում է Turan գործակալությունը:

Ինչպես սեպտեմբերի 30-ին տեղեկացրել է ТАР կոնսորցիումը, իսպանական Enagás-ը դարձել է ծրագրի 16 տոկոսի բաժնետեր:
Նշվում է նաև, որ բելգիական Fluxys-ը ևս ավելացրել է նախագծում իր մասնաբաժինը՝ 16-ից հասցնելով 19 տոկոսի:

Ներկա պահին համամասնությունն ունի հետևյալ պատկերը BP-ն 20%, SOCAR-ը -20%, Statoil-ը 20%, Fluxys-ը 19%, Enagá-ն 16%, Axpo -ն 5%.

ТАР նախագծի միջոցով ադրբեջանական Շահ-դենիզ հանքավայրից գազը տեղափոխվում է դեպի Եվրոպա: Գազը կասպյան տարածաշրջանից Հունաստանի, Ալբանիայի, Ադրիատիկ ծովի միջոցով հասնում է Իտալիա, իսկ այնտեղից էլ Արևմտյան Եվրոպա: Գազամուղի ընդհանուր երկարությունը 870 կմ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում