«Հայոց աշխարհ». Հայաստանը թիմ կունենա Ռուսաստանի առաջնությունում

«Մոսկվայի «Դինամոն» պատրաստվում է Երևանում ստեղծել բասկետբոլային համանուն թիմ, որը կմասնակցի Ռուսաստանի առաջնությանը:

Այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական ակումբի ղեկավարների Հայաստան կատարած այցի ժամանակ:

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Հայոց Աշխարհ»-ին հայտնեց, որ հայկական կողմը նույնպես մասնակցել է Երևանի «Դինամո» տղամարդկանց թիմի կենսագործունեության ապահովման ֆինանսավորմանը:

Նախատեսվում է, որ մայրաքաղաքային ակումբը համալրվելու է սփյուռքահայ բասկետբոլիստներով, իսկ հետագայում նաև լեգեոներներով»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում