«Ժամանակ». Ծառուկյանն սկսել է խանգարել

«Գագիկ Ծառուկյանի նախագահության թեման Հայաստանում շատ ակտիվորեն սկսեց շրջանառվել 2013թ.-ին նախագահական ընտրություններից առաջ, և ի վերջո ավարտվեց նրանով, որ Բրյուսել կատարած այցի ընթացքում ԲՀԿ առաջնորդին քաղաքավարի բացատրեցին, որ պետք է թողնել այդ հավակնությունը: Եվ Ծառուկյանը թողեց:

Այսօր, սակայն, ինչ-որ մեկին երևի թե պետք է, որ ԲՀԿ առաջնորդը վերստին հանդես գա նման հավակություններով, ըստ որում՝ արդեն նախագահական ընտրություններից շատ առաջ, երբ քաղաքական օրակարգում, այսպես ասած, դեռևս ընդամենը սահմանադրական փոփոխություններին դեմ կամ կողմ լինելու հարցն է:

Իհարկե, ինքնին հասկանալի է, որ այս հարցն իրականում, այսպես ասած կեղծ օրակարգ է, այսինքն այն ոչ մի կապ չունի ներիշխանական, ներհամակարգային բուն զարգացումների հետ, որոնց առանցքում, իհարկե, արդեն իսկ հայտարարված թավշե հեղափոխությունն է:

Իսկ թավշե հեղափոխությունն ունի հետևյալ տրամաբանությունը՝ ԲՀԿ-ն և, ի դեմս նրա՝ Գագիկ Ծառուկյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, կկարողանա՞ն համոզել ՀՀԿ-ական մեծամասնության մեծ մասին խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ իրենց կողմ անցնել և փոխել մեծամասնությունը, թե չեն կարողանա»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում