«Առավոտ». Դեռ վատացնելու տեղ ունենք

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը 78-րդ տեղում է: Ըստ այդ կազմակերպության՝ մամուլի ազատության ցուցանիշով մենք գերազանցում ենք Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին:

Այդ դասակարգմամբ լավագույն եռյակում են Ֆինլանդիան, Նիդերլանդներն ու Նորվեգիան:

Միացյալ նահանգներն ամենևին էլ առաջատարների շարքում չէ:

Ուշագրավ է, որ այս տարի մեր երկիրը չորս հորիզոնականով զիջել է դիրքերը: Թե՛ այլ երկրների, թե՛ Հայաստանի առումով գնահատականներն օբյեկտիվ են թվում:

Մասնավորապես օրինաչափ է, որ Հայաստանի երկու ատյանների վճիռները, ըստ որոնց՝ պարտավորեցնում են երկու լրատվամիջոցների (ilur.am և «Հրապարակ») բացահայտել իրենց լրատվության աղբյուրները՝ չնայած դրա անհրաշեշտությունը որևէ ձևով չի հիմնավորվում, խոսքը ոչ ազգային անվտանգության, ոչ էլ ահաբեկչության մասին է:

Աղբյուրը բացահայտելու պահանջը հարված է ոչ միայն տվյալ լրատվամիջոցին, այլև ամբողջ լրատվական դաշտին»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում